Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները մասնակցել են Փարիզում կայացած ցույցին


Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները մասնակցել են Փարիզում կայացած ցույցին
Հոկտեմբեր 14 17:08 2020

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը Փարիզում մասնակցում են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին իրազեկվածությունը բարձրացնող և Արցախի ճանաչումն ու ինքնորոշման իրավունքը պահանջող ցույցին:

Այս մասին գրառում է կատարվել «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում՝ կից լուսանկարով:

Հիշեցնենք՝ Փարիզում երեկ երեկոյան բազմամարդ ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն Արցախի: Հավաքվածների թվում եղել են ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ: Մասնակիցները Ֆրանսիայի իշխանություններից պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: