Տիգրանի 20-ամյակի տորթի մոմերը կրտսեր քույրն է փչել, երազանք են պահել՝ անփորձանք վերադառնա, հաջորդ օրն իմացել են, որ զոհվել է


Տիգրանի 20-ամյակի տորթի մոմերը կրտսեր քույրն է փչել, երազանք են պահել՝ անփորձանք վերադառնա, հաջորդ օրն իմացել են, որ զոհվել է
Հոկտեմբեր 14 12:58 2020

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի ուսանող Տիգրան Զաքարյանը։

Տիգրանը հյուրանոցային գործի ապագա մասնագետ էր։ Մանկուց զբաղվում էր նաև ֆուտբոլով, դարպասապահ էր ու բոլոր ընկերների կողմից անչափ սիրված։

«Շատ քիչ էր բացակայում դասերից ու միշտ պատրաստ էր, դասախոսներից շատերն իրեն «խելացի աչքերով տղա» էին անվանում։ Մի անգամ, երբ անգլերենի դասին հեծանիվների մասին պիտի խոսեին, Տիգրանը երրորդ հարկի լսարան էր եկել հեծանիվով, բոլորին զարմացրեց, դասն ավելի հետաքրքիր դարձրեց»․- Իրավաբան․net-ի հետ զրույցում նշում է Տիգրանի կուրսի ղեկավար Լիանա Ամիրաղյանը։«Բանակ գնալուց առաջ ամբողջ կուրսով նշեցինք Տիգրանի ծննդյան օրը, երբեք կուրսով ոչ մեկիս ծնունդն այդքան անակնկալներով չէինք նշել»,-պատմում են համակուրսեցիները։

 

Նրանք պատմում են, որ դեռ առաջին կուրսից ինչ հարցով էլ Տիգրանին դիմել են, երբեք «ոչ» պատասխանը չեն լսել, փոխարենը միշտ լսել են՝ խնդիր չկա։

«Տիգրանի մայրը՝ Ռուզաննա Սարգսյանը, ասում էր, որ տղան մի քանի ամսից ծառայությունն ավարտելու էր։ Օրեր առաջ 20-ամյակն էր։ Տիգրանի ծննդյան տորթի մոմերը կրտսեր քույրն է փչել ու բոլորը երազանք են պահել, որ Տիգրանն անփորձանք վերադառնա, ավաղ հաջորդ օրը լսվեց նրա զոհվելու մասինբոթը»,-նշում է դասախոսը։