«Երջանիկ եմ ոչ միայն իմ նորաստեղծ ընտանիքով». Գայանե Ասլամազյանի առաջին գրառումը՝ ամուսնությունից հետո (տեսանյութ)


«Երջանիկ եմ ոչ միայն իմ նորաստեղծ ընտանիքով». Գայանե Ասլամազյանի առաջին գրառումը՝ ամուսնությունից հետո (տեսանյութ)
Մայիս 16 11:11 2017

Վերջերս ամուսնացած դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն առաջին անգամ գրառում է կատարել ամուսնությունից հետո։

Իր ֆեյսբուքյան էջում 41-ամյա դերասանուհին գրել է.

«Արդեն մեկ ամիս է, ինչ իսկապես երջանիկ եմ եւ պետք է նշեմ, որ երջանիկ եմ ոչ միայն իմ նորաստեղծ ընտանիքով, այլ նաեւ բարին կամեցող ծանոթ-անծանոթներով։ Շնորհակալ եմ անչափ ձեր ջերմության, ուշադրության եւ բարության համար։ Աստված ձեզ եւ ձեր ընտանիքներին պահապան։

Հ.Գ. Բոլոր մյուսներին մաղթում եմ անսահման սեր եւ երջանկություն, ուշադրություն մտերիմների կողմից, դա բարիացնում է )))»։