«Ի՞նչ է կողմերին տալու ժամանակավոր դադարը». Տիգրան Աբրահամյան


«Ի՞նչ է կողմերին տալու ժամանակավոր դադարը». Տիգրան Աբրահամյան
Հոկտեմբեր 10 06:45 2020

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրադարձությունների այս փուլը պետք է մանրամասն վերլուծել՝ հասկանալու, թե ինչ է կողմերին տալու ժամանակավոր դադարը։

Մասնավորապես, արդյո՞ք Ադրբեջանն այդ ժամանակն օգտագործելու է վերախմբավորման, նոր սպառազինության, մատակարարումների, արտերկրից նոր ծայրահեղական խմբեր ներգրավելու համար։

Երկրորդ՝ ի՞նչ հնարավորություններ կա բանակցությունները վերսկսելու և ի՞նչ կետից է այն շարունակվելու»։