Մարտերը հատկապես ինտենսիվ են հարավային ուղղությունում. ԱՀ ՊԲ


Մարտերը հատկապես ինտենսիվ են հարավային ուղղությունում. ԱՀ ՊԲ
Հոկտեմբեր 9 14:10 2020

ԱՀ Պաշտպանության բանակը հայտնում է. «Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակում են ընթանալ մարտական գործողությունները: Մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում: Ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ»: