Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել էր, որ պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով:










