Այսօր ուղեկցում էի Ռոյթերսի թիմը։ Ուզում եմ մի քանի նկար դնել, որոնց մասին խոսալը իմ համար ունի նաև անձնական պատմություն։
Առաջինը մի տարածք է, որտեղ մանկությանս ու պատաներկությանս անջնջելի հիշողություններն են` մայրիկիս հայրական տունը` Մարտունի 74 հասցեով։ Այն ժամանակ այլ տեսք ուներ, բայց վայրը իմն է իմ վազվզածով, անհոգ չարաճճիությամբ ու նաև ամենօրյա մեծ բարեկամության հավաքներով։
Երկրորդը պարզապես պատկեր է մեկ անգամ վերհիշելով, որ պատերազմի օրերին մեկ է կյանք կա ու այդ կյանքի գլխավոր նպատակն է` հաղթելու ենք, մենք մեր հողը ու տունը թշնամուն չենք տալու։
Եվ երրորդը մեր ինքնության բաղադրիչն է` հավատքը։ Այն մեզ պահապան է, վկայում է, որ մենք լինելու ենք հաղթող, վերականգնող, շենացնող, կառուցող ու վերակառուցող։ Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման ականատես եմ եղել երեք անգամ, վստահ եմ` կլինեմ և չորրորդի փաստողը։










