ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցն՝ ամփոփ


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցն՝ ամփոփ
Հոկտեմբեր 8 22:00 2020

• Այսօր առավոտվանից Ադրբեջանի ԶՈւ-ն նորից վերկսել են հարձակողական գործողություններն ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ։ Հարավում ավելի մեծ ուժերով և ավելի սաստիկ հարձակում են նախաձեռնել։ Այս պահի դրությամբ համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ։

• Այսօր և անցնող ողջ գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն հրթիռակոծել են Արցախի բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Շուշին։ Դուք գիտեք, որ այսօր հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են նաև ձեր [լրագրողներիդ - Ռազմինֆո] գործընկերները։

• Այսօր երկու անգամ, ինչը միանշանակ ապացուցում է գործողությունների դիտավորությունը, Ադրբեջանի ԶՈւ-ն հրթիռային հարվածներ են հասցրել Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցուն, որի արդյունքում եկեղեցին զգալիորեն տուժել է։

• Ընդհանուր առմամբ եթե ամփոփենք ադրբեջանական ագրեսորների հարվածները քաղբնակչությանը միայն Արցախում, ունենք հետևյալ պատկերը.
93 վիրավոր, միայն 20-ը՝ թեթև կամ միջին ծանրության, մյուսները՝ ծանր և 20 զոհված՝ չհաշված ՀՀ տարածքում 1 զոհը։

• Հիմա հակառակորդի կողմից ավելի լայնորեն կիրառվում է հրետանին, քան տանկերն ու ՀՄՄ-ն։