Հայկական կողմը չի հարվածելու Ադրբեջանի որեւէ մշակութային կոթողի


Հայկական կողմը չի հարվածելու Ադրբեջանի որեւէ մշակութային կոթողի
Հոկտեմբեր 8 21:48 2020

Մենք չենք հարվածելու Ադրբեջանի որեւէ մշակութային կոթողի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք հայկական կողմը պատրաստվո՞ւմ է որպես պատասխան հարված հասցնել հակառակորդին։