Մինչև Ղազանչեցոց եկեղեցուն երկրորդ անգամ հարվածելը թշնամին անօդաչուներով հետևել է լրագրողներին


Մինչև Ղազանչեցոց եկեղեցուն երկրորդ անգամ հարվածելը թշնամին անօդաչուներով հետևել է լրագրողներին
Հոկտեմբեր 8 19:10 2020

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում վիրավորվել է 3 լրագրող: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Լրագրողները հարվածի ժամանակ նկարահանելիս են եղել առաջին հարվածի հետևանքները:

Բեգլարյանը հավելել է, որ սա միտումնավոր հարված է եկեղեցուն ու լրագրողներին, քանի որ անօդաչուներով հետևել են նրանց մինչև հարված հասցնելը: