Ռեփեր Super Sako-ի եւ Հայկոյի «Մի գնա» փոփ երգը Թուրքիայում վիրուսի պես է տարածվում,- գրում է peopleofar.com-ը:
«Երգը Թուրքիայում ռեմիքս են անում, նույնիսկ cover-ներ կան: Հայաստանում ռաբիզ երաժշտություն հաճախ խնջույքների եւ տոների ժամանակ են լսում: Որոշ մարդիկ ընդունում են՝ այն անճաշակ է, բայց հումորով է եւ պետք չէ լուրջ ընդունել: Այն, այսպես ասած, մեղավոր հաճույքներից է, որ բոլոր մշակույթներում կա: Եվրոպական երաժշտության համարժեքը շլագերն է, որը Վիկիպեդիայում բացատրվում է որպես «փոփ երաժշտության տեսակ, որն ուշադրություն գրավող գործիքավորում ունի եւ սենտիմենտալ տեքստ» եւ սա այդ դեպքերից է»,- գրում է կայքը:










