Ուկրաինայի առաջին տիկնոջ առավոտյան մարզանքը (տեսանյութ)


Ուկրաինայի առաջին տիկնոջ առավոտյան մարզանքը (տեսանյութ)
Մայիս 15 16:12 2017

"Україна" հեռուստաալիքի եթերում հեռարձակվել է Ուկրաինայի առաջին տիկին Մարինա Պորոշենկոյի հետ առավոտյան մարմնամարզությաբ կադրերը:

Կարճ տեսագրության մեջ առաջին տիկինը մի քանի ոչ բարդ շարժումներ է ցուցարդում, որոնք պետք է օգնեն հեռուստադիտողին տոնուսի բերել իրենց մարմինը:

Պետրո Պորոշենկոն, իր կնոջ մասնակցությամբ եթերը մեկնաբանելիս նշել է, որ այդ հարցում կինն ինքն է որոշում կանայացրել և չի խորհրդակցել ամուսնու հետ:

«Ես դիտել եմ հաղորդման անոնսը և ինձ դուր է եկել»,- ավելացրել է Պորոշենկոն: