«Դե հիմա թող փորձեն նույնկերպ ցույց տալ իրենց հաջողությունները». Արծրուն Հովհաննիսյան


«Դե հիմա թող փորձեն նույնկերպ ցույց տալ իրենց հաջողությունները». Արծրուն Հովհաննիսյան
Հոկտեմբեր 5 21:32 2020

«Մարտերը բավականին թեժ են եղել, բայց Արցախի պաշտպանության բանակն այսօր գրագետ խուսանավելով կարողացել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով հետ շպրտել: Հակառակորդը մոտավորապես 200 զոհ է տվել միայն հարավային ուղղությամբ»,- այսօր ընթացող ասուլիսում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հիմա թող փորձեն նույնկերպ ցույց տալ իրենց հաջողությունները»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախի ՊԲ-ն այսօր, ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած
     դիրքերը, հայտնվել է ծուղակում՝ մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող: