Գուցե ասեք հիմա դրա ժամանակը չէ, բայց թիկունքում անելիքները եվս շատ են։
Առանց որևէ ավելորդության ու սելֆի անելու ընկերներիս,քրոջս ու ամուսնու հետ տեղավորում ենք մարդկանց ,88 պատգամավորներից մարդ կա, որ դիմել են պատասխանել է «որ տեղավորենք էլ դուրս չեն գա» բոլորը փաստերով կներկայացնենք հաղթելուց հետո: Ահավոր շատ ասելիք կաա....
Մի քանի օր է Արցախից տեղափոխված քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր այն մասին, որ Ֆանարջյանի անվան հիվանդանոցում առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներից այս կամ այն հետազոտության համար գումար են պահանջում։ Վճարման անդորագրերից երկուսը իմ ձեռքում է (71հազար, 90 հազար)։
Սա անթույլատրելի մոտեցում է։ Վստահ եմ գիտեք ինչ պայմաններով են այդ մարդիկ հասել Երեւան։
Առողջապահության ոլորտի պատասխանատուներ կանգնեցրեք այս ամենը։ Ամոթ է։
Հաղթանակ հայոց բանակին։










