Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը պարզաբանում է, թե ինչու է առաջնագծի որոշ ուղղություններում Պաշտպանության բանակը ետ քաշել զորքերը


Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը պարզաբանում է, թե ինչու է առաջնագծի որոշ ուղղություններում Պաշտպանության բանակը ետ քաշել զորքերը
Հոկտեմբեր 5 17:18 2020

Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.

ա) խուսափի ավելորդ զոհերից,

բ)  ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։

Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ 

Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու։