Սաստիկ պատերազմ է, կարող են լինել դեպքեր, որ մարդիկ ուշ հայտնաբերվեն կամ սխալ տեղեկատվություն հաղորդվի նրանց՝ զոհվելու կամ վիրավորվելու վերաբերյալ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)


Սաստիկ պատերազմ է, կարող են լինել դեպքեր, որ մարդիկ ուշ հայտնաբերվեն կամ սխալ տեղեկատվություն հաղորդվի նրանց՝ զոհվելու կամ վիրավորվելու վերաբերյալ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Հոկտեմբեր 5 11:40 2020

Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին: Այս մասին այսօր հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Միևնույն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերն ինտեսիվորեն սկսել են հրթիռակոծել Ստեփանակերտը, այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում»,-ասաց նա և նշեց, որ ընդհանուր առմամբ գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, բայց վաղ առավոտյան մարտերը սկսել են սաստկանալ:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ քիչ առաջ ապատեղեկատվություն է տարածվել Ադրբեջանի կողմից, թե իբրև ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը և նշեց, որ տարածված տեսանյութը որևէ բան չի ապացուցում:  Նա նշեց, որ շատ հաճախ ադրբեջանական լրատվամիջոցները Արցախի որոշ շրջաններ այս կամ այն կերպ ուղղակի կամ անուղղակի ճանաչում են որպես Հայաստանի մաս:

Ինչ վերաբերում է զինվորի նկարներ հրապարակելուն և նրանց փնտրելուն, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Սաստիկ պատերազմ է և այս պարագում բուժհաստատությունները 24 ժամ են աշխատում, կարող են բազում դեպքեր լինեն, որ մարդիկ ուշ հայտնաբերվեն, կամ սխալ տեղեկատվություն հաղորդվեն՝ զոհվելու կամ վիրավորվելու վերաբերյալ»:



loading...