«Իմ սիրտը, իմ հոգին, իմ ամբողջ էությունը ձեզ հետ է, իմ ընտանիք, իմ հայեր, իմ տուն». Հոլիվուդի հայ աստղ Անժելա Սարաֆյան


«Իմ սիրտը, իմ հոգին, իմ ամբողջ էությունը ձեզ հետ է, իմ ընտանիք, իմ հայեր, իմ տուն». Հոլիվուդի հայ աստղ Անժելա Սարաֆյան
Հոկտեմբեր 5 10:03 2020

Հոլիվուդում հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանն անդրադարձել է այս օրերին Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։

Նա «ճանաչեք Արցախը» գրությամբ լուսանկար է հրապարակել Instagram-ում ու գրել. «Իմ սիրտը, իմ հոգին, իմ ամբողջ էությունը ձեզ հետ է, իմ ընտանիք, իմ հայեր, իմ տուն»,- գրել է Անժելան՝ վերահրապարակելով ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ եւ կատակերգու Վահե Բերբերյանի գրառումը։

Դրանում ասվում է, որ Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, ինչպես նաեւ կոչ է արվում միջոցներ նվիրաբերել Համահայկական հիմնադրամին։