Հրթիռակոծում են Շուշին. կան զոհեր և վիրավորներ


Հրթիռակոծում են Շուշին. կան զոհեր և վիրավորներ
Հոկտեմբեր 4 17:30 2020

Ադրբեջանը սկսել է հրթիռակոծել նաև Շուշին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Բացի այդ, դեռ շարունակվում է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Արցախի մայրաքաղաքում, ցավոք, նույնպես կան զոհեր և վիրավորներ»,–ասաց Պողոսյանը։

Ստեփանակերտում և Շուշիում զոհերը քաղաքացիական անձինք են։ Իսկ թե քանիսի մասին է խոսքը` Պողոսյանն ասաց, որ տեղեկությունը ճշտվում է։

Նշենք, որ արցախա–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների սկսման պահից սա առաջին դեպքն է, որ հրթիռակոծվում է նաև Շուշի քաղաքը։ Իսկ ինչ վերաբերում է մայրաքաղաք Ստեփանակերտին, ապա այն ադրբեջանական կողմի թիրախում էր հայտնվել դեռ սեպտեմբերի 28-ից։

Այսօր առավոտից Ստեփանակերտի հրթիռակոծումը շարունակվում է։