Մեր պապերի, հայրերի, եղբայրների վրեժը լուծելու համար պիտի՛ հաղթենք


Մեր պապերի, հայրերի, եղբայրների վրեժը լուծելու համար պիտի՛ հաղթենք
Հոկտեմբեր 3 20:50 2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի արարատցիներ, քույրեր, եղբայրներ
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, արագ համախմբվելու, մեր ամեն մի կոչին արագ արձագանքելու և մեր հայրենիքի սահմաններում կենաց-մահու կռիվ տվող զինվորների թիկունքն ամուր պահելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին, ՏԻՄ-երին, մեծ ու փոքրին, բարերարին, սահման մեկնող կամավորին և մեծագույն շնորհակալություն հայրենիքի պաշտպանության համար կռվող մեր քաջարի մարտիկներին: 

Մեր ամենամեծ զենքը մեր միասնությունն ու հայրենիքի նկատմամբ տածած մեծ սերն է: 
Շնորհակալ եմ բոլորիդ՝ ձեր դրսևորած բարձր քաղաքացիական գիտակցության ու համարձակության համար:
Մենք պիտի՛ հաղթենք, մեկ միասնական բռունցք դարձած պիտի՛ հաղթենք, մեր պապերի, հայրերի, եղբայրների վրեժը լուծելու համար պիտի՛ հաղթենք, մեր հերոս նահատակների կիսատ թողած գործը ավարտելու համար պիտի՛ հաղթենք...
Եվ մե՛նք
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ