Ինչպես բոլոր նախորդ դեպքերում Ադրբեջանը իրեն պահեց որպես ոչ վստահելի քաղաքական պարտնյոր, նույնիսկ այս բանակցային գործընթացում եւ նրանից դուրս: Այս մասին այսօր` հոկտեմբերի 3-ին, ասաց Արցախ Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Որովհետեւ մի կողմից քարոզելով առարկայայկան բանակցություններ, բայց մյուս կողմից պատրաստվելով այսպիսի լայնածավալ ռազմական գործողությունների նշանակում է, որ այս մարդիկ ժամանակ էին շահում պատրաստվելու համար այն գործողություններին, որն այսօր շատ մեծ վտանգի տակ է դրել Արցախի բնակչությանը: Այսինքն Ադրբեջանի քաղաքական վարքագիծն ուրիշ է, նրանք կրկնօրինակում են Թուրքիային եւ շատ տարօրինակ է, որ որոշ մարդկանց համար թվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի դեպքում կարող է լինել մեկ ազգ, երկու պետություն, իսկ մնացածների համար դա փակ է:
Իրենց գործողությունները ցույց են տալիս, որ էս քաղաքական դերակատարների համար իրենց գործողությունները բացառիկ են, եւ սա նացիստական, ֆաշիստական գործելակերպ է, երբ դու քեզ ես բարձր տեսնում եւ քեզանից բացի ոչ մեկին չես տեսնում»,-ասաց նա:
Ղուլյանի խոսքով` այն, որ Ադրբեջանը եւ Թուրքիան չեն լսում երկրների կոչերը, ցույց է տալիս, որ նրանց համար փույթ չէ, քանի որ նրանք խախտում են նաեւ միջազգային պարտավորվածությունները:










