Էս երեխեքը հաղթող սերունդ են, ինչպես նրանց հայրերն ու պապերը. ԿԳՄՍ նախարարը լուսանկարներ է հրապարակել


Էս երեխեքը հաղթող սերունդ են, ինչպես նրանց հայրերն ու պապերը. ԿԳՄՍ նախարարը լուսանկարներ է հրապարակել
Հոկտեմբեր 3 00:50 2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում և կից գրել.

«Բա հաղթանակն ո՞վ է տոնելու
 
Երեկ երբ Ստեփանակերտում էի, ապաստարաններում գտնվող երեխաներից մեկը խոսակցության ժամանակ ասաց. «Զարմանալու բան չկա որ Ստեփանակերտում ենք նույնիսկ ռմբակոծության ու հրթիռակոծության ժամանակ, բա հաղթանակն ո՞վ պետք է տոնի»: Էս երեխեքը հաղթող սերունդ են, ինչպես նրանց հայրերն ու պապերը: Նրանք պարտվել չգիտեն»: