Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և կատարել քաղաքացիական պարտքը (տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և կատարել քաղաքացիական պարտքը (տեսանյութ)
Մայիս 14 18:11 2017

Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և կատարել քաղաքացիական պարտքը։

Ֆեյսբուքյան իր էջում նա ուղիղ միացմամբ քաղաքացիներին կոչ արեց պասիվ չլինել, քանի որ նույնիսկ մեկ քվեն կարող է վճռորոշ լինել։

«Փորձագետների մի մեծ մասը գտնում է, որ ոչ շատ մեծ ակտիվությունը նշանակում է, որ ընտրակաշառքային մեխանիզմն ամբողջության չի աշխատել, և մենք կարողացել ենք դրա դեմը որոշակիորեն առնել։ Երկուսուկես ժամ դեռ ունեք ընտրատեղամասեր գնալու համար», - հայտարարեց Նաիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների համեմատ քաղաքացիների մասնակցության պասիվություն է նկատվում։ Դա, ըստ Նիկոլ Փաշինյանի, երկու մեկնաբանություն ունի.

«Մեկն այն է, որ մեր ընտրողները մնացել են տանը, մյուսն էլ այն է, որ վերջին օրերի գործողությունների արդյունքով մեզ հաջողվել է