Մայիսի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հարութ Փամբուկչյանի մենահամերգը:
ԱՄՆ-ում բնակվող երգիչն արդեն Հայաստանում է և սկսել է իր փորձերը: Դրանցից մեկին ներկա է եղել նաև Սիրուշոն, ով Instagram-ում փոքրիկ տեսանյութեր է հրապարակել իր և Ձախ Հարութի համատեղ փորձերից:










