Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու Զարուհի Փոստանջյանի դստերը՝ Լիլիթին, չեն հասցրել ոստիկանություն, քանի որ փչացել է ոստիկանական մեքենան:
Հիշեցնեն, որ Զարուհի Փոստանջյանը ահազանգ էր ստացել, թե Մարգարյանի շտաբում կան «ընտրակեղծիքի մասին փաստեր» և պահանջում էր հրապարակել դրանք: Սակայն երկար լեզվակռվից հետո ոստիկանները բռնի ուժով Փոստանջյանին դուրս հանեցին շտաբից և փորձում էին նստեցնել ոստիկանական մեքենա, բայց չհաջողվեց: Այդ ընթացքում կարողացան Փոստանջյանի դստերը նստեցնել մեքենան և տանել ոստիկանություն:
Փոստանջյանը գնացել է դստեր հետևից և ճանապարհին նկատել, որ ոստիկանական մեքենան կանգնած է, ոստիկանները նորոգում են, իսկ աղջիկը՝ մեքենայից դուրս սպասում է: Փոստանջյանը իջել է մեքենայից և դստերը վերցրել, իր հետ տարել:
Թեկնածուի անչափահաս աղջկա ձեռքին կապտուկներ են նկատվել:










