Լարված իրավիճակ թիվ 10/05 եւ 10/08 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Էրեբունի վարչական շրջանում՝ Սարի թաղում: Մասնավորապես 10/08 ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը, ոմն Արտաշես սպառնացել է ԵԼՔ դաշինքի վստահված անձ Վարսենիկ Ուզունյանին: Վերջինիս ընտրատեղամասի դիմաց հավաքված երիտասարդները սպառնացել են հանգիստ մնալ, քանի որ շատ լավ գիտեն, ով է ում աղջիկն է: Տեղի ունեցածի վերաբերյալ ԵԼՔ-ի վստահված անձը տեղյակ է պահել տեղում հասարակական կարգը պահպանող ոստիկաններին, սակայն վերջիններս որեւէ քայլ չեն ձեռնարկել: Ավելի ուշ նա ահազանգել է ԵԼՔ դաշինքի անդամներին: Մասնավորապես տվյալ ընտրատեղամաս են գնացել ԵԼՔ դաշինքի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը, եւ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
Ի դեպ ՀՀԿ-ական վստահված անձանց պաշտապանելու գործին էին լծվել նաեւ ինչ-որ անհասկանալի դիտորդներ, ովքեր հայտարարում էին թե ամեն ինչ նորմալ է, եւ որեւէ խախտում չկա:












