Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. ԱՀ նախագահի խոսնակ


Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. ԱՀ նախագահի խոսնակ
Հոկտեմբեր 1 10:57 2020

Մի քանի կարեւոր տեղեկություններ, որոնք մեզ է փոխանցել հետախուզությունը. Պարզվում է, որ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Սրանք հստակ հետախուզական տվյալներ են: Շատ կոնկրետ կարող ենք հայտարարել, որ միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել: Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ եւ առաջիկայում հավանաբար մենք ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային: Իրականում այս փաստերը եւս մեկ անգամ վկայում են, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողություններն օգտագործում է նաեւ իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսեւորելու համար: Ժամանակին նման էթնիկ զտման քաղաքականություն իրականացվել է նաեւ արցախահայության նկատմամբ խորհրդային ժամանակաշրջանում»,-ասաց նա:

Վահրամ Պողոսյանը հվելեց, որ օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում վերլուծությունը ցույց է տվել, որ ամբողջ Ադրբեջանի տարածքից հայրենական պատերազմի մեկնել է 19 տղամարդուց մեկը, իսկ Արցախից՝ երեքից մեկը:

«Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները ամեն կերպ փորձել են նման քաղաքականությամբ իրենց կազմում ապրող ազգային փոքրամասնություններին պարզապես վերացնել»,-ընդգծեց Արցախի նախագահի խոսնակը: