«Խորապես վիրավորված եմ, քաղաքական որոշում էր». Ջիվան Ավետիսյանը՝ Մոսկվայի միջագային կինոփառատոնում ԼՂ պատերազմի թեմայով իր ֆիլմի ցուցադրության չեղարկման մասին


«Խորապես վիրավորված եմ, քաղաքական որոշում էր». Ջիվան Ավետիսյանը՝ Մոսկվայի միջագային կինոփառատոնում ԼՂ պատերազմի թեմայով իր ֆիլմի ցուցադրության չեղարկման մասին
Հոկտեմբեր 1 10:39 2020

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից անմիջապես հետո Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը, որը 1990-ական թվականներին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասին է. rbc.ru կայքին ֆիլմի ցուցադրության չեղարկման մասին իր կարծիքն է հայտնել հենց ռեժիսորը: 

«Դրախտի դարպասը» («Gate to Heaven») ֆիլմի հեղինակի խոսքով՝ ցուցադրությունը չեղարկվել է մարտական գործողությունների վերսկսման լուրը հայտնի դառնալուն պես: 

«Անկեղծ կլինեմ՝ դա խորապես վիրավորել է ինձ որպես մարդ և որպես ֆիլմի հեղինակ: Իմ կարծիքով՝ որքան էլ մեծ լինի քաղաքական ազդեցությունը, փառատոնները երբեք չպետք է ենթարկվեն դրան: Հակառակ դեպքում կինոփառատոները կդադարեն արվեստը հասարակությանը ներկայացնելու լավագույն օղակը լինել: Խորապես ցավում եմ նման որոշման համար»,- հայտարարել է ռեժիսորը: 

Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: 

«Ռազմական գործողությունների սրման ֆոնին որոշվեց Մոսկվայում Արցախի շուրջ հայերի և ադրբեջանցիների բախումներից խուսափելու համար հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից՝ չնայած որ կինոնկարը լավն էր»,- նշել է փառատոնի ծրագրային տնօրեն Կիրիլ Ռազլոգովը:

Ավետիսյանի խոսքով՝ ցուցադրության չեղարկումը քաղաքական որոշում է.

«Բնականաբար, սա միայն պարոն Ռազլոգովի որոշումը չէ, իհարկե, այն ընդունվել է ամենաբարձր մակարդակով: Սա շատ տխուր ու ցավալի է ինչպես ինձ համար որպես կինոգործչի, այնպես էլ արտասահմանյան արտադրողների ու միջազգային թիմի համար»,- նշել է ֆիլմի ստեղծողը:

Նրա խոսքով՝  ընտրող հանձնաժողովը հետաքրքրված է եղել ֆիլմով, և սկզբում հենց այս կինոնկարն է ընտրվել է արտամրցութային պաշտոնական ծրագրում ցուցադրվելու համար (ինչի մասին նշված է եղել պաշտոնական հրավերի մեջ): Ավետիսյանը նշել է, որ «Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրումը չեղյալ հայտարարելու մասին նամակը ստացել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման առաջին իսկ օրը`սեպտեմբերի 27-ին: