Մարգարյանը՝ բազե «պարոլ»-ի, ոստիկանների քվեների եւ ընտրախախտումների մասին (տեսանյութ)


Մարգարյանը՝ բազե «պարոլ»-ի, ոստիկանների քվեների եւ ընտրախախտումների մասին (տեսանյութ)
Մայիս 14 12:40 2017

Երեւանի 1/19 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը: Վերջինս ընտրության էր եկել ընտանիքի անդամների հետ: Armday.am-ը Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց, թե ում հրահանգով են ՊՊԾ գնդի ոստիկանները ձեր համար ձայներ են բերելու, Մարգարյանն ասաց, թե իրավապահները զբաղվում են: Մարգարյանը հերքեց տեղեկությունները, որ ԵԼՔ դաշինքի կողմից հայտնաբերված ընտրախախտումների վերաբերյալ ապացույցները իրենց շտաբից են եղել: Հարցին, թե այդ ամենը չի վարքաբեկում ՀՀԿ-ին, Մարգարյանը խուսափողական պատասխան տալ, հայտարարելով, թե իրենք հորդորել են մրցակիցներին նորմալ քարոզարշավ իրականացնել:

Հարցին, թե ո՞ւմ օգտին է քվեարկելու քաղաքապետի թեկնածուն, նա պատասխանեց. «Քվեարկում եմ հանուն Երևանի»։

Armday.am-ը  Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց նաեւ  տրանսպորտի խայտակառ վիճակից, ինչպես նաեւ նրա եկամուտներից: Հիշեցնենք, որ Մարգարյանի ունեցվածքը տարեցտարի աճում է:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճից հրաժարվելուց, Մարգարյանն ասաց, թե ինքը նախընտրել է բակային հանդիպումներ ունենալը: «Մենք ավելի հակված էինք մեր բնակիչների հետ հանդիպումները»,- ասաց Մարգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: