Ոստիկանները տեղաշարժել են ընտրական գործընթացի հետ որեւէ առնչություն չունեցող պահարան. Աշոտ Ահարոնյան (տեսանյութ)


Ոստիկանները տեղաշարժել են ընտրական գործընթացի հետ որեւէ առնչություն չունեցող պահարան. Աշոտ Ահարոնյան (տեսանյութ)
Մայիս 14 10:10 2017

9/46 ընտրատեղամասում ոստիկանները տեղաշարժել են ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, ըստ որի 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հայտարարություն է տարածել, թե 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը:

Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որեւէ առնչություն չունեցող պահարան:

Այս իրողությունը հաստատել է նաեւ ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքը: