«Նման ցուցադրությունն այն փողոցում, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքությունը, սադրանք է». Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Ստամբուլի փողոցից


«Նման ցուցադրությունն այն փողոցում, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքությունը, սադրանք է». Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Ստամբուլի փողոցից
Սեպտեմբեր 29 00:35 2020

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է Ստամբուլի փողոցով ընթացող ադրբեջանական դրոշներով մեքենաների շարասյունը:

Փայլանը դատապարտել է նման սադրիչ գործողությունները՝ հայտնելով, որ մեքենաների շարասյունն անցել է նույն փողոցով, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքությունը:

«Սա սադրանք է նման ցուցադրություն թույլ տալն այն փողոցում, որտեղ տեղակայված է Հայոց պատրիարքությունը: Կոչ եմ անում կառավարությանն անհրաժեշտ քայեր ձեռնարկել մեր պատրիարքության և մեր հաստատությունների առնչությամբ: Ատելության դրսևորման վերջը հանցագործությունն է: Դադարեցրեք ատելության քաղաքականությունը»,- տեսանյութին կից գրել է Փայլանը: