Երեկ Արցախում զոհված 20-ամյա Տարոն Ֆիլիպոսյանը Սիսիանից էր, ընտանիքի կրտսերը. համայնքապետարանի աշխատակից


Երեկ Արցախում զոհված 20-ամյա Տարոն Ֆիլիպոսյանը Սիսիանից էր, ընտանիքի կրտսերը. համայնքապետարանի աշխատակից
Սեպտեմբեր 28 21:36 2020

Երեկ Արցախում զոհված 20-ամյա Տարոն Ֆիլիպոսյանը Սիսիանից էր, ընտանիքի կրտսերը. համայնքապետարանի աշխատակից

Երեկ Արցախում զոհված 20-ամյա Տարոն Ֆիլիպոսյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր: Այս մասին Tert.am-ին հայտնեց Սիսիանի համանքապետարանի աշխատակից Արայիկ Հարությունյանը:

«Տարոնը ընտանիքի կրտսերն էր, ծնողների, եղբոր ու քրոջ հետ էր ապրում»,-ասաց նա՝ նշելով, թե Տարոնի մայրն ուսուցչուհի է:

Համայնքապետարանի աշխատակցի տեղեկացմամբ՝ Տարոնը ձմռանը պետք է զորացրվեր:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Խոցվել է Ադրբեջանի շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և 400-ից ավելի անվերդարձ կուրուստ անձնակազմի մոտ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։