Դիրքային փոփոխություներ եղել են, գիշերային պայմաններում համառ մարտեր են եղել որոշ հատվածներում վերականգվել է: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում հայտնեց ՊԲ հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի գեներալի գերեվարման հետ կապված տեղեկությանը, ապա նա ասաց, որ այս պահի դրությամբ հավաստի տվյալներ չկան, դա ընդամենը ենթադրություն է և եզրահանգումներ: «Միանշանակ թե՛ թիկունքային, թե՛ տեխնիկական, առավելևս թե մարտական ապահովման առումով ոչ մի խնդիր Պաշտպանության բանակը չունի»,-ասաց նա:
Նա նշեց, որ մեր զոհերի թիվը այս պահին 48 է կազմում, բայց դա Պաշտպանության բանակի հատվածում: «Դա բնականաբար ավելանալու միտում ունի, քանի որ ինտեսիվ մարտերը հիմա էլ ընթանում են բոլորի ուղղություններով»,-ասաց նա:










