«Կարամ այնպես անեմ, որ ոչ մի անօդաչու սարք չմտնի Հայաստան». քաղաքացիները պատրաստ են առաջնագիծ մեկնել․ տեսանյութ


«Կարամ այնպես անեմ, որ ոչ մի անօդաչու սարք չմտնի Հայաստան». քաղաքացիները պատրաստ են առաջնագիծ մեկնել․ տեսանյութ
Սեպտեմբեր 28 20:17 2020

Սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս պահի դրությամբ փաստացի իրականացվում է առաջին շարակարգի, այսինքն՝ մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք հենց այդպիսի որոշում ընդունել, որպեսզի իրավիճակին օպերատիվ արձագանքելու ըստ անհրաժեշտության հնարավորություն ունենանք»:

Armlur.am-ը շրջել է Երեւան քաղաքում զրուցել, քաղաքացիների հետ պարզելու համար, արդյոք պատրաստ են առաջնագիծ մեկնելու համար: Մեր զրուցակիցները վստահեցրել են, որ ցանկացած պահին կարող են Արցախ մեկնել, ռազմադաշտ ու կռվել թշնամու դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում: