Առողջապահության նախարարությունը հորդորում է դեղեր և բժշկական պարագաներ հավաքագրելու գործընթացը համաձայնեցնել իրենց հետ


Առողջապահության նախարարությունը հորդորում է դեղեր և  բժշկական պարագաներ հավաքագրելու գործընթացը համաձայնեցնել իրենց հետ
Սեպտեմբեր 28 18:23 2020

Վերջին օրերին տարբեր հարթակներում հանդիպում ենք հայտարարությունների, որտեղ տիրող իրավիճակով պայմանավորված մեր համաքաղաքացիների կողմից դեղեր և  բժշկական պարագաներ հավաքագրելու կոչեր են արվում: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախարարությունը հորդորում է նմանատիպ նախաձեռնության վերաբերյալ տեղեկատվություն համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ: