Հրդեհ Մադինա գյուղում. այրվել է տան տանիք


Հրդեհ Մադինա գյուղում. այրվել է տան տանիք
Սեպտեմբեր 26 23:41 2020

Սեպտեմբերի 26-ին, ժամը 20։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադինա գյուղում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։42-ին։