Ավանի Աճառյան փողոցում բնակվող Լեւոն Ի.-ին թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանությունը բերման է ենթարկել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 28-ին, կեսգիշերից հետո ոստիկանները Գայի պողոտայում բռնել էին Լեւոն Ի.-ին, իսկ արդեն ոստիկանության բաժնում խուզարկության արդյունքում կասկածյալի գրպաններում հայտնաբերվել էր թղթե փաթեթ՝ դեղնականաչավուն զանգվածով:
Նա նշել է, որ դա մարիխուանա է, քաղել է այգում, վայրի աճող կանեփի թփերից:










