Թուրքիայում դայակը ծաղրել է երեխային. նա ձերբակալված է (տեսանյութ)


Թուրքիայում դայակը ծաղրել է երեխային. նա ձերբակալված է (տեսանյութ)
Մայիս 13 13:00 2017

Թուրքիայում ձերբակալել են դայակին, ով կասկածվում է թուրք-ուկրաինական ընտանիքի երեխային ծաղրելու մեջ: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին:

Երեխայի ծնողները Սում քաղաքի բնակչուհուն հրավիրել են որպես իրենց երեխայի դայակ չորս ամիս առաջ: Դայակն այս ընթացքում մշտապես ապրել է ընտանիքի հետ և ամսական 500 դոլար աստացել:

Տղայի մայրը վերջերս նկատել է, որ երեխայի մարմնի վրա կապտուկներ և քերծվածքներ են ի հայտ եկել, երեխան հաճախ է սկսել լացել և չի ցանկացել մնալ այդ կնոջ հետ: Ծնողները տեսախցիկ են տեղադրել, որոնք նկարահանել են, թե ինչպես է դայակը կոպիտ վարվում արտասվող տղայի հետ, խփում նրան և տակդիրը նետում նրա դեմքին: Երբ ամեն ինչ պարզվել է, ուկրաինացին փախել է Մարմարիս և նույնիսկ հասցրել է աշխատանքի անցնել մի հյուրանոցում, սակայն տղայի հայրը գտել է նրան և տարել ոստիկանություն: