Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Սեպտեմբեր 23 21:53 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 16 150, մահացության ցուցանիշը՝ 318:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 16 150

2. Ռուսաստան – 7689

3. Իրան - 5138

4. Ադրբեջան – 3890

5. Թուրքիա – 3644

6. Վրաստան – 1038

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 318

2. Իրան – 295

3. Ռուսաստան – 136

4. Թուրքիա –91

5. Ադրբեջան – 57

6. Վրաստան – 6

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 23-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, մահվան՝ 8 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 47 877 է, մահվան դեպքերինը՝ 1234:

Մեկ օրում առողջացածների թիվը 350 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43026, փաստացի բուժվողներինը՝ 3617 (մեկ օրում նվազել է 148-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 17-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը, Անդորան: