Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը․ Shamshyan.com


Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը․ Shamshyan.com
Սեպտեմբեր 23 21:48 2020

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը , օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաեւ փորձաքրեագատիական վարչության փորձաքրեագետները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսը՝ գույքի հետ միասին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի տարածք նետված ձայնային նռնակի պայթյունից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



loading...