ՌԴ մեկնել ցանկացողները գիշերել են Կառավարության շենքի դիմաց


ՌԴ մեկնել ցանկացողները գիշերել են Կառավարության շենքի դիմաց
Սեպտեմբեր 23 11:59 2020

Ինչպես արդեն նշել էինք, ՌԴ մեկնել ցանկացողները երեկվանից Կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ են հայտարարել:  Նրանք գիշերել են Կառավարության շենքի դիմաց: Բողոքի ակցիա իրականացնողները այսօր առավոտ լրագրողների հետ զրույցում նշեցին, որ նախորդ օրերի համեմատ, այսօր փոփոխություն են նկատել. «Փոփոխությունը եղել է այն առումով, որ այսօր առավոտյան վարչապետը հանդիպեց մեզանից երկուսի հետ, խոսեցինք, ներկայացրեցինք մեր պահանջները: Վարչապետը մեզ ներկայացրեց, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի բարձր ցուցանիշներիր հետ, այնուամենայնիվ, մեզ հույս տվեց, որ լուծման եզրեր կգտնեն, որպեսզի գոնե այս 200 հոգին, որոնք ամբողջ օրը դրսում են, կարողանան մեկնել ՌԴ:

Հիմա մենք սպասում ենք վարչապետի պատասխանին ու չգիտենք, թե դա երբ կլինի այսօ՞ր, թե՛ 5 օրից:  Ամեն դեպքում մեր հացադուլը շարունակվում է»,- նշեց հացադուլ իրականացնողներից մեկը:

 

ՌԴ մեկնել ցանկացողները նշեցին, որ իրենց ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց խնդրիրն որևէ լուծում չի տրվել: