7 հայ ՌԴ բանտում կհայտնվի, եթե մի քանի օրում չհավաքվի 3․5 մլն ռուբլի


7 հայ ՌԴ բանտում կհայտնվի, եթե մի քանի օրում չհավաքվի 3․5 մլն ռուբլի
Սեպտեմբեր 23 09:40 2020

Ռուսաստանում հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումների ժամանակ ձերբակալված ադրբեջանցիներն ազատության մեջ են, այնինչ Հայաստանի 7 քաղաքացի դեռ կալանավորված է։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է օգտատեր Մուշեղ Սյունին՝ նշելով, որ սրա բացատրությունն այն է, որ ադրբեջանցիների պետությունը նրանց թիկունքում է՝ ի տարբերություն Հայաստանի։

Նա գրել է, որ որպեսզի տղաները չդատապարտվեն 8 տարվա ազատազրկման և պարզապես տուգանվեն խուլիգանության համար, պահանջվում է 3․5 միլիոն ռուբլի։ Գումարը վճարելու համար մնացել է մի քանի օր։

Նա նաև դիմել է գործարար Նիկոլայ Սարկիսովին՝ նրան հիշեցնելով, որ ցանկանում էր փոխհատուցել ադրբեջանցիների վնասը։