Էմմա Ուոթսոնը գաղտնի ամուսնացել է եւ հղիության մասին լուրերի առիթ տվել


Էմմա Ուոթսոնը գաղտնի ամուսնացել է եւ հղիության մասին լուրերի առիթ տվել
Սեպտեմբեր 23 01:00 2020

«Լա-Լա Լենդ» ֆիլմի աստղ Էմմա Ուոթսոնը գաղտնի ամուսնացել է սիրելիի՝ Դեյվ Մաքքարիի հետ եւ երեխայի է սպասում, հայտնում է Daily Mail-ը։

Դերասանուհու եւ ռեժիսորի հարսանիքը պետք է տեղի ունենար գարնանը, սակայն նրանք կորոնավիրուսի պատճառով արարողությունն անհայտ ժամանակով հետաձգել էին։ Միայն թե ականատեսների խոսքով՝ սիրահարներն արդեն իսկ ամուսնացել են. օրերս նրանց Լոս Անջելեսում տեսել են՝ մատանիով ձախ ձեռքի մատնեմատին։

Дэйв Маккери и Эмма Стоун

Հանրությունը նաեւ կասկածում է, որ նրանց ընտանիքը շուտով համալրվելու է։ Աստղի կարգավիճակի մասին լուրերը թեժացրել է ոսկերչական իրերի դիզայներ Թովա Մալիբուն, որը Instagram-ում հայտնել է, որ տեսել է աստղին ու պնդել, որ Էմման հղի է։

«Եվ այսպես, Էմմա Սթոունը պարզապես անցել է իմ տան մոտով։ Եվ նրա որովայնն ակնհայտորեն կլորացած էր»,- գրել է նա։

Այս ամենն արտասահմանյան մամուլին թույլ է տվել եզրակացնել, որ սիրահարներն ամուսնացել են ու պատրաստվում են ծնողներ դառնալ։



loading...