Հնդկաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 90 000-ը


Հնդկաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 90 000-ը
Սեպտեմբեր 23 00:55 2020

Հնդկաստանում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 90 006 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

Վերջին մեկ օրում ասիական երկրում արձանագրվել է մահվան 1041 դեպք: Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 79 000 դեպք: Համաճարակի ողջ ընթացքում վարակված քաղաքացիների թիվը հասել է 5 639 106-ի:

Վարակման ցուցանիշով Հնդկաստանը երկրորդն է աշխարհում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, իսկ մահացության ցուցանիշով՝ երրորդն ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: