Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը (լուսանկարներ)


Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը (լուսանկարներ)
Սեպտեմբեր 20 21:22 2020

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած 30-ամյա ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին: Նրանք պնդում են՝ թեև Սեդայի անկետայում նշված է եղել դեղի հակացուցված լինելու մասին, սակայն բժիշկները հենց դա են տվել: Նրանց խոսքով՝ Սեդայի հղիությունն անցել է առանց որևէ խնդրի և չգիտեն՝ ինչու այդպես եղավ։

 

 

Սակայն հակառակ հարազատների պնդումների՝ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մահացած ծննդկանի բժիշկ, «Շենգավիթ» ԲԿ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանը հայտնել է, որ դեղի մասին, որից ալերգիա է առաջացել ծննդկանի մոտ, անկետայում գրված չի եղել և իրենք չեն իմացել, որ այն հակացուցված է:

Մանրամասները՝ այստեղ։