Ուզբեկստանի փոխվարչապետը մահացել է կորոնավիրուսից


Ուզբեկստանի փոխվարչապետը մահացել է կորոնավիրուսից
Սեպտեմբեր 20 17:14 2020

Ուզբեկստանի փոխվարչապետ Ուկտամ Բարնոեւը մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբին:

Ուզբեկստանում գրանցվել է վարակման 51 235, մահվան 429 դեպք, ապաքինվել է 47 271 մարդ:

«Ուկտամ Իսաեւիչ Բարնոեւը մահացել է 56 տարեկանում կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդացումներից»,-ասել է օպերատիվ շտաբը:

Հուլիսի վերջին կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդացումներից մահացել էին խորհրդարանի ղեկավար Մուսա Երնիյազովը եւ Ուզբեկստանի ֆինանսների փոխնախարար Երկին Տուրսունովը