Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Սեպտեմբեր 19 23:10 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 902, մահացության ցուցանիշը՝ 313:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 15 906

2. Ռուսաստան – 7518

3. Իրան - 4975

4. Ադրբեջան – 3843

5. Թուրքիա – 3565

6. Վրաստան – 829

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 313

2. Իրան – 286

3. Ռուսաստան – 133

4. Թուրքիա –88

5. Ադրբեջան – 57

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 19-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 244, մահվան՝ 2 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 47 154 է, մահվան դեպքերինը՝ 1213:

Մեկ օրում առողջացածների թիվը 182 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42551, փաստացի բուժվողներինը՝ 3390 (մեկ օրում ավելացել է 60-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը: