Գերմանիայում կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին գրանցումն ակնկալում են 2020թ․ վերջին - 2021թ․ սկզբին


Գերմանիայում կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին գրանցումն ակնկալում են 2020թ․ վերջին - 2021թ․ սկզբին
Սեպտեմբեր 19 22:54 2020

Պաուլ Էրլիխի անվանՊատվաստանյութերի եւ կենսաբժշկական դեղամիջոցների մշակման գերմանական ինստիտուտը (PEI) երկրում կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին գրանցումը ակնկալում է 2020թ․ վերջին-2021թ․ սկզբին: Այս մասին շաբաթ օրը NTV-ին տված հարցազրույցում հայտարարել է PEI-ի ղեկավար Կլաուս Ցիխուտեկը:

Էրլիխի ինստիտուտը Գերմանիայում պատասխանատու է համապատասխան բժշկական ապրանքների թույլատրման եւ վերահսկման համար:

«Մենք ակնկալում ենք առաջին գրանցմանը այս տարվա վերջին-հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Ցիխուտեկը: Նա հիշեցրել է, որ այժմ Գերմանիայում պատվաստանյութերի մշակման ինը նախագիծ գտնվում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլում:

Ցիխուտեկն ընդգծել է, որ նույնիսկ պատվաստանյութի գրանցումից հետո կանցնի «մի քանի ամիս», մինչ այն հասանելի լինի բնակչության լայն շրջանակներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ԱՀԿ-ի տվյալների, այժմ ամբողջ աշխարհում կա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու շուրջ 170 նախագիծ: Օգոստոսի 11-ին Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի պատվաստանյութը, որը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դեղը մշակվել է Գամալեյի անվան կենտրոնի կողմից։ Այն հիմնված է արդեն իսկ հայտնի հարթակի վրա, որտեղ ստեղծվել են մի շարք պատվաստանյութեր: Ինչպես նշել են առողջապահության նախարարությունում, նման դեղամիջոցների օգտագործման փորձը ցույց է տալիս, որ դրանք ի վիճակի են երկարաժամկետ՝ մինչեւ երկու տարով իմունիտետ ապահովել: