Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի հրամանը. ուշագրավ իրավիճակ. «Ժողովուրդ»


Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի հրամանը. ուշագրավ իրավիճակ. «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 18 09:52 2020

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս հուլիսի 17-ին Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը:

Հենց նույն օրը՝ զուգահեռ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

Այս որոշումը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը չեղյալ համարեց, քանի որ քննություն էր իրականացրել ու պարզել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անհիմն որոշում է կայացրել:

Ու այս ամենից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում այն հրամանագիրը, ըստ որի՝ Դիանա Գալոյանը կարող է ստանձնել ռեկտորի պաշտոնը, ինչպես, որ մայիսից մինչեւ այսօր ՀՀ վարչապետը չի ստորագրում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վարչապետը, կարծես թե, այս ամենի վերաբերյալ այլ որոշում ունի, ինչի համար էլ դեռեւս այդ հարցերը թողնում է օդում կախված: Նշենք նաեւ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն ամեն ինչ արեց, որ ԵՏՊՀ ռեկտոր դառնա Դիանա Գալոյանը, բայց, կարծես թե, իր հաշվարկներում սխալվել էր. վերջնարդյունքը դեռեւս մշուշոտ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...