Տարոն Մարգարյանի համար ՊՊԾ գնդի աշխատակիցները քանի՞ ձայն են բերելու (տեսանյութ, լուսանկարներ)


Տարոն Մարգարյանի համար ՊՊԾ գնդի աշխատակիցները քանի՞ ձայն են բերելու (տեսանյութ, լուսանկարներ)
Մայիս 12 16:28 2017

Ելք դաշինքի ձեռքի տակ են հայտնվել մարդկանց անուններով ցուցակներ, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է ձայներ բերեն գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի համար:

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրված, որտեղ ձեռնոցներ հագած կարդում է դաշինքի ձեռքի տակ հայտնված ցուցակները, որոնց մեջ մանրամասն գրված է՝ որտեղ եւ ինչպես է հարկավոր ընտրողներին փոխանցել գումարը: Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ է հայտնվել նաեւ մի ցուցակ, որտեղ գրված է, թե ում ինչքան գումար է տրվել, բացի այդ դաշինքի ձեռքի տակ է հայտնվել նաեւ ցուցակ, որտեղ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններն են, թե ով ինչքան ձայն պետք է բերի ՀՀԿ-ի համար: