Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»


Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Սեպտեմբեր 17 13:48 2020

Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր, ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել:

Տեսանյութում երևում է, թե վարորդներն ինչպես են անակնկալի գալով փոխում ճանապարհի երթևեկելի գիծը:

 

 
 
Video Player
 
 
 
 
 
00:00
 
00:08
 
 

 

«Երևան-Արտաշատ ճանապարհով գնում էինք, երբ նկատեցինք, թե ոնց է ուղղաթիռը գրեթե ճանապարհին կպած թռչում: Բնականաբար վախեցանք ու խուճապի մատնվեցինք»,- ասել է ահազանգած քաղաքացին:

Auroranews-ը ճշտելու համար, թե ուղղաթիռն արդյո՞ ք պատկանում է ՊՆ-ին և ի՞ նչ թռիչք էր իրականացնում` կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ:

«Ուղղաթիռը ՊՆ-ին չի պատկանում», – Auroranews-ի հեռ զրույցում նշել է ՊՆ խոսնակը: